ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

ՄԱԿ-ում կրկին հայտարարություն է արվել կործանված հայկական ուղղաթիռի վերաբերյալ

ՄԱԿ-ում կրկին հայտարարություն է արվել կործանված հայկական ուղղաթիռի վերաբերյալ
17.11.2014 | 00:45

ՄԱԿ-ը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածության կապակցությամբ` կոչ անելով կողմերին զերծ մնալ իրադրությունը լարող գործողություններից՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը` անդրադառնալով լրագրողի նկատառմանը, որ ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում խոցված ուղղաթիռը և թույլ չի տալիս, որ հայկական փրկարար առաքելությունը որևէ օգնություն տրամադրի օդաչուներին: Հաքը փորձել է համավասարեցնող նշան դնել կատարվածի մեջ` հստակ տարանջատում չտալով ագրեսորի և զոհի միջև:
Ի պատասխան` լրագրողը հիշեցրել է, որ հենց ադրբեջանական կողմն էր, որ կացնահարել էր քնած հայ սպային, առևանգել էր սահմանապահ գյուղի բնակչին և տանջամահ արել նրան: Նա պահանջել է ագրեսորին անվանել ագրեսոր և լիակատար պատասխանատվության հրավիրել Ադրբեջանին: Լրագրողն ահազանգել էր, որ նման գործողությունների շարունակման դեպքում պատերազմը միայն երկարաձգվում է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակը, սակայն, կրկին շրջանցող հայտարարություն է արել: «Սա կոչ է բոլոր կողմերին, և մենք մեծ ցանկություն ունենք, որ բոլոր կողմերը հարգեն հրադադարի ռեժիմի համաձայնագիրը. ահա թե ինչի վրա ենք մենք այս պահին կենտրոնացած»,- ասել է Ֆարհան Հաքը:

Դիտվել է՝ 3769

Մեկնաբանություններ